Ռուսներին Ուկրաինայում վառելու կոչ արած չեխ դիվանագետն իր բառերի համար Չեխիայում քրեական հետապնդման չի ենթարկվի
Չեխիայի դատախազությունը քրեական մեղադրանք չի առաջադրի չեխ դիվանագետ Վացլավ Բարտուշկիի հայտարարությունների առնչությամբ, որոնցով դիվանագետը կոչ է անում վառել Ուկրաինա ներխուժած ռուս զինվորներին: Դատախազության ներկայացուցիչը Radia Praha-ին ասել է, որ դիվանագետի արտահայտություններում հանցակազմ չկա: Ապրիլյան հարցազրույցում դիվանագետը neolivni.cz կայքին մանրամասնել էր, թե ինչպես պետք է վարվել ռուս զինվորների հետ, որոնք գտնվվում են Ուկրաինայի արեւելքում եւ Ղրիմում:
«Եթե ժամանակին հակահարված տրվի ռուսներին, ինչպես վարվեցին Օդեսայում, որտեղ նրանց կենդանի վառեցին, կամ Դնեպրոպետրովսկում, որտեղ նրանց թաղեցին ճանապարհների եզրերին, ամեն ինչ հանգիստ կլինի; Եթե այդ ամենը չարվի, պատերազմն անխուսափելի է; Ահա եւ ամենը»,-ասել է Վացլավ Բարտուշկին: