211652_close_icon
views-count9355 դիտում article-date 08:43 10-07-2015

Սուրիկ Խաչատրյանը նոր զրահապատ մեքենա է գնել. «Ժողովուրդ»

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել և մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել», գրում է «Ժողովուրդ» թերթը: Այնուհետ թերթը հավելում է. «Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Սովորաբար Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ ունեցողներն են իրենց անվտանգության համար մտահոգվել, եւ դեռեւս չկա նախադեպ, որ զրահապատ ավտոմեքենան նրանց օգնած լինի: Մյուս կողմից էլ, եթե իշխանություններին չհաջողվի Սուրիկ Խաչատրյանի որդու եւ հարազատների մասնակցությամբ ծեծի գործը «ջրել», ապա ստիպված պետք է լինեն նրան եւս մեկ անգամ պաշտոնանկ անել, այս անգամ, թերեւս, ընդմիշտ: Իսկ այդ դեպքում Սյունիքի մարզպետը հաստատ մտահոգվելու առիթ կարող է ունենալ: Ով-ով, նա բոլորից լավ գիտի, թե իր հարազատներն այս տարիների ընթացքում ինչեր են արել եւ քանի ընտանիքի ճակատագիր են խեղել»:

Նմանատիպ նյութեր