1095 դիտում
21:46 07-07-2015
«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է կրթության ոլորտում համագործակցությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հնդկաստանի "Գանդի" հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը:
Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում ևս հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող "Գանդի" հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Շեշտելով, որ առաջարկն ընդունելի է՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի և հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը:
Ա. Աշոտյանը նաև նշել է, որ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական և մշակութային ժառանգությանը: Նախարարը նշել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության փորձն առկա է, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
3518 դիտում
14:28 26-09-2017
Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
1223 դիտում
20:17 26-10-2018
Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
2012 դիտում
23:47 26-07-2019
Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
Այս բաժնից
640 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today