39-ամյա Լուսինեն ոտքերով եւ ձեռքերով անկանոն ծեծի է ենթարկել ամուսնու տատին
39-ամյա Լուսինե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տան բակում վիճաբանել է իր ամուսին Կ. Մարջանյանի տատի` Ս. Ավետիսյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: