Չիլիի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ տիրացել են Ամերիկայի գավաթին (տեսանյութ)
Չիլիի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ պատմության մեջ հաղթել է Ամերիկայի գավաթը: Սանտյագոյում տեղի ունեցած խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին զրոյական ոչ ոքիով: Սակայն Չիլիի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան Արգենտինայի հավաքականին հաղթել 11 մետրանոց տուգանային հարվածներով: