Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարները 14-րդ գիշերն էլ խաղաղ լուսացրեցին
Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարները տասնչորսերորդ գիշերն էլ խաղաղ լուսացրեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այն, ինչպես միշտ, անցել է քննարկումներով, քանի որ երեկ հայտարարեցին, որ իրենց երեք պահանջները կատարելու համար իշխանություններին մինչեւ երկուշաբթի 21:00 ժամանակ են տալիս:
Հակառակ դեպքում` յուրաքանչյուր օր մեկ քայլ առաջ են բերելու բարիկադներից աղբամանները: Առավոտյան մաքրության աշխատաքներից հետո որոշները հեռացան, սակայն փոքր թվով հերթապահություն եւս իրականացվում է պողոտայում: Նրանց նաեւ նախաճաշ բերեցին, ինչը ծափերով ընդունեցին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։