Հունաստանի ֆինանսների նախարարը ԵՄ-ի դիրքորոշումն անվանել է ահաբեկչություն
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարոֆակիսը EL Mundo-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունաստանի հետ բանակցություններում ԵՄ-ն իսկական ահաբեկչություն է իրականացնում:
«Այն, ինչ նրանք անում են Հունաստանի հետ, կոչվում է ահաբեկչություն: Ինչո՞ւ ստիպեցին մեզ փակել բանկերը, վախեցնել մարդկանց»,-ասել է Վարուֆակիսը:
Նրա խոսքով՝ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում դժվար կլինի համաձայնության հասնել, քանի որ դա երկու կողմի համար էլ թանկ է շատ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կստորագրի հունական պարտքի վերակառուցման մասին համաձայնագիրը միջազգային վարկատուների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին հանրաքվե է անցկացվելու Հունաստանում: