Ինչու՞ մեր քաղաքական, հասարակական կամ քաղաքացիական միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի եռագույնից. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիրն իր խմբագրականում գրում է. «Եվրոպական և ռուսական մշակույթը ես հարգում եմ հավասարապես և համարում եմ, որ դրանք մեկ միասնություն են, որի մեջ են մտնում նաև մեր ազգային մշակույթը: Եվրոպայում քաղաքական և տնտեսական կյանքի կազմակերպումն այս պահին շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Ռուսաստանում, և մենք Արևմուտքից շատ բան ունենք սովորելու: Եվրամիությունը՝ որպես կառույց, մեծագույն հարգանքի է արժանի, նրա դրոշը մենք պետք է հարգենք, ինչպես և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և նույնիսկ (գիտեմ, որ շատերը համաձայն չեն լինի) Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Որևէ դրոշ այրելու կամ ոտնատակ տալու մասին իմ կարծիքը խիստ բացասական է:
Ուրիշ հարց, թե ինչու՞ մեր քաղաքական, հասարակական կամ քաղաքացիական միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի եռագույնից: Արդյոք դա նշանակու՞մ է, որ մենք ապավինում ենք ինչ-որ մի երկրի կամ ինչ-որ մի կառույցի, թե՝ նա մեզ կօգնի մեր խնդիրները լուծել»:
Խմբագրականում նա նկատում, որ այդ սխալը հայերը գործել են դեռ վաղուց:
Նրա դիտարկումները` թերթի այսօրվա համարում: