895 դիտում
14:12 09-02-2023
Մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետեւից վազելով բռնենք. Նիկոլ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց պետք է ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, դատական համակարգում էլ շատ խնդիրներ ունենք: Վերջին օրերին քննարկումներ կային, որ գլխավոր դատախազը ԱԺ էր մտել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Հաջորդ հարցը հետեւյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը: Որովհետեւ քննությունները որոշ դեպքերում ուղղակի տեւում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի, եւ մարդկանց ընկալումը դրանից փոխվում է: Մարդիկ չեն հասկանում սա:
Դատական իշխանության անկախության հետ կապված մենք խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս հարցերը մեզ անհանգստացնում են»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա թվարկեց, որ վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են եղել տարբեր ոլորներում՝ հավելելով. «Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետեւից վազելով բռնենք: Մեր խնդիրը կոռուպցիան կանխարգելելն է»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1264 դիտում
20:33 07-02-2025
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
820 դիտում
19:57 07-02-2025
Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
814 դիտում
19:47 07-02-2025
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում