Բաղրամյան պողոտայի ցուցարարներից երկուսը հացադուլ են հայտարարել
Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարներից՝ Հարություն Հարությունյանն եւ Հայկ Պարիկյանը հացադուլ են հայտարարել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց, թե որքան ժամանակով են հացադուլ հայտարարել, սակայն ժամկետներ չնշեցին` ավելացնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկում են պահանջում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։