Բաղրամյան պողոտայի ցուցարարներից ոմանք 10-րդ գիշերն էլ լուսացրին այնտեղ
Բաղրամյան պողոտայի ցուցարարները 10-րդ գիշերն էլ անցկացրեցին պողոտայում եւ խաղաղ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գիշերն անցել է հիմնականում քննարկումների մեջ եւ խաղերի ուղեկցությամբ, իսկ առավոտյան մաքրության աշխատանքներ են տարվել:
Մինչեւ այդ ոստիկանությունը կոչ էր արել հավաքը տեղափոխել այլ վայր, հակառակ դեպքում ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։