1224 դիտում
11:06 03-07-2015
Վերջերս վրաց հոգևորականությունը սկսել է նաև Տայքի մի շարք հայկական տաճարների յուրացումը. ՀԱ
«Վերջին շաբաթների ընթացքում նորանոր տեղեկություններ են ստացվում վրաց հոգևորականության կողմից հարևան պետությունների տարածքում սկիզբ դրված «միսիոներական գործունեության» արկածալից մանրամասների մասին,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դրանք վկայում են, որ այդ երկրում հայկական, կաթոլիկ և այլ տաճարների զավթումից հետո, վրաց հոգևորականությունը ընտրել է գործունեության ավելի լայնարձակ դաշտ՝ ներխուժելով հարևան երկրների տարածքները։ Եվ դա պատահական չէ, քանի որ Վրաստանը որպես պետություն ստեղծվել է Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականության կողմից՝ ուղղափառության տարածման ճանապարհով հարևան մի շարք երկրների բնակչության ձուլման միջոցով։
Դա տեղի է ունեցել ինչպես Աղվանքի հայախոս ու հայադավան Հերեթում, այնպես էլ Մեծ Հայքի զանազան հատվածներում՝ Կղարջքում, Տայքում ու հարակից երկրամասերում։ Ի վերջո արաբական տիրապետության շրջանում այստեղ հաստատված հայ Բագրատունիների վրացականացումն է դարձել Վրաստանի՝ որպես պետության ձևավորման սկիզբը։
Չբավարարվելով սեփական երկրի տարածքում գոյություն ունեցող օտար մշակութային ժառանգության բռնազավթմամբ, վերջերս վրաց հոգևորականությունը սկսել է նաև Տայքի մի շարք հայկական տաճարների յուրացումը՝ օգտագործելով Թուրքիայի տեղական իշխանությունների հակահայ տրամադրությունները» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2462 դիտում
18:44 05-03-2015
Թոշակառուների գումարների յուրացումը. Սուր անկյուն. տեսանյութ
9382 դիտում
21:16 21-08-2017
Հայազգի վարպետները Վրաստանում հայտնի տաճարների բացառիկ մանրակերտներ են պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»