Վալերի Օսիպյանը արգելեց Բաղրամյան պողոտայում բարձրախոսներ տեղադրել
Բաղրամյան պողոտայում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը արգելեց բարձրախոսներ տեղադրել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ակտիվիստները նշեցին, որ քաղաքացիները այնքան շատ են գալիս, որ առանց բարձրախոսների հնարավոր չէ նրանց հետ շփվել:
Ամեն դեպքում բանակցությունները արդյունք չտվեցին: Վ.Օսիպյանը պնդեց, որ հավաքը անօրինական է, հետեւաբար նրանք բարձրախոսներ տեղադրելու իրավունք չունեն:
Նշենք, որ որ Բաղրամյան պողոտան նախորդ օրերի նման բազմամարդ չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։