5099 դիտում
09:14 24-11-2016
Անի Զախարյանին հնարավոր է առաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախագահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:
Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետևի ապակին կոտրել էն: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում: Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝ կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք»,- հավելեց կուսակցության նախագահը:
Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3863 դիտում
21:31 29-06-2015
Բաղրամյան պողոտայում Անի Զախարյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ
3637 դիտում
13:16 12-02-2016
«Ռեալ Սոլթ Լեյք»-«Պորտլենդ». Յուրա Մովսիսյանը խաղադաշտից հեռացվել է զանգվածային բախում հրահրելու համար. տեսանյութ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»