3791 դիտում
20:00 29-06-2015
Վլադիմիր Գասպարյանի հետ առանձնազրույց ունեցող քաղաքացին հիմա էլ ասում է, թե ոչ ոք չի կարող իրեն սպառնալ՝ Տիգրանին են սպառնում
Այն քաղաքացին, ով հայտարարել էր, թե իրեն սպառնացել են` եթե Բաղրամյան պողոտան լքի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց , որ ինքը նման բան չի ասել եւ ոչ ոք չի կարող իրեն սպառնալ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, այդ տղամարդը, ով եղբոր տղայի հետ էր ցույցերին մասնակցում, հիմա ասում է, որ Տիգրանի կյանքն է սպառնալիքի տակ: Բայց չասաց, թե ով է Տիգրանը: Նաեւ իր անուն ազգանունը չասաց, բայց բոլորին մեղադրում էր ծախված լինելու մեջ: Ասաց նաեւ, թե հեռանալու է, բայց շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Ավետիսյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վլադիմիր Գասպարյանը մոտենալով այդ տղամարդուն ասել էր, թե երեկ տեսել է, որ ցուցարարը սթափվել է եւ հետաքրքրվեց, թե ինչ կարող է անել նրա համար:
Այնուհետեւ նրանք առանձնազրույց ունեցան, որը մեկ ժամից ավել տեւեց: Մինչեւ այդ այդ քաղաքացին ասել էր, որ իրեն վտանգ է սպառնում եւ ցուցարարները թույլ չեն տալիս, որ նա հեռանա` մեղադրելով դավաճանության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
79852 դիտում
20:49 09-07-2018
Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել
Այս բաժնից
1021 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1369 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1183 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան