Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 26-ից 29-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 36-ը:
Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 10, յուրացման և զենք-զինամթերքի առգրավման` 2-ական, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, կողոպուտի, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]