2996 դիտում
17:42 28-06-2015
Բաղրամյան պողոտա այցելեց երրորդ նորապսակ զույգը ցուցարարներին բաժանելով ծաղիկներ եւ գաթաներ
Բաղրամյան պողոտա քիչ առաջ այցելեց երրորդ նորապսակ զույգը հանձինս Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նրանք ցուցարարներին գաթաներ, ծաղիկներ նվիրեցին այնուհետեւ հարսն ու փեսան բոլորի հետ պարի բռնվեցին: Նրանք նշեցին, որ այստեղ են հավաքված իրենց համաքաղաքացիները, հարազատները, ծնողները:
Ուրախությունը հարազատների հետ են կիսում, հետեւաբար մենք այստեղ ենք: Այստեղ ենք նաեւ ցույց տալու համար, որ մենք եւս պահանջատեր ենք», - ավելացրեց փեսացուն: Ցուցարարները նրանց մեծ երջանկություն ցանկացան եւ ծափերով ճանապարհեցին:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը