Բաղրամայն պողոտայից հեծանվարշավ սկսեց
Բաղրամյան պողոտայից տասնյակ ակտիվիստներ քիչ առաջ հեծանվաերթ սկսեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք շրջելու են քաղաքով եւ իրազեկելու` այսօր` հունիսի 28-ին, ժամը 18.00-ին Բաղրամյան պողոտայում համազգային մոբիլիզացված հավաքի մասին:
Այս պահին հարյուրավոր այցելուներ են այցելում Բաղրամյան պողոտա, իսկ հավաքը ուղեկցվում է տարբեր խմբերի կատարումներով, երգ ու պարով եւ խաղերով:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ -մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։