Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կտրուկ կբարձրանա. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները կանխատեսում են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը սպասվածից շուտ կբարձրանա, գրում է Nature ամսագիրը:
Վիճակագրության համաձայն` Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը 1990 թվականից սկսած բարձրացել է 2,5 անգամ ավելի արագ, քան նախորդ դարի առաջին 90 տարիների ընթացքում:
Պատճառը Հարավային Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի սառույցների հալոցքն է: Մասնագետները կանխատեսում են, որ ապագայում` գլոբալ տաքացման հետ կապված, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կտրուկ կբարձրանա: