211652_close_icon
views-count933 դիտում article-date 22:22 25-06-2015

ՆԱՏՕ-ն չի կարող լուծել Ուկրաինայի բոլոր խնդիրները. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը լրագրողների հետ հանդիպմանն անդրաարձել է ուկրաինական հակամարտությանը՝ ասելով, որ դաշինքը չի կարող լուծել Ուկրաինայի բոլոր խնդիրները: «ՆԱՏՕ-ն հաճախ է շատ հարցերի պատասխանը լինում, սակայն այն չի կարող լինել բոլոր խնդիրների միակ պատասխանը»,-նշել է նա: Սթոլթենբերգի խոսքով՝ դա մեծ մարտահրավեր է Ուկրաինայի համար և հյուսիսատլանտյան դաշինքը կարող է քաղաքական և պրակտիկ աջակցություն ցուցաբերել, սակայն, վերջիվերջո, ուկրաինացիները իրենք պետք է լուծում տան իրնեց խնդիրներին:

Նմանատիպ նյութեր