3353 դիտում
10:57 25-06-2015
Ինչո՞ւ զանգվածային այս ակցիան հազիվ սկսված արժանացավ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Երբ փորձում ես միմյանց համեմատել անցած 3 օրերի ընթացքում Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերի նպատակներն ու բովանդակությունը աշխարհում դրանց արձագանքների «մուլտիպլիկատիվ էֆեկտի» հետ, ակամա զարմանում ու տարակուսում ես երկրորդի գերակայության ակնհայտ իրողությունից։
Այս տարիներին մեր երկրում եղել են շատ ավելի խոշոր և զանգվածային բողոքի ցույցեր, բայց որ դրանք հազիվ սկսված կարող էին արժանանալ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը կամ չափազանցված սպասումներին՝ շատ դժվար էր կանխատեսել։
Կարծում ենք, այն քարոզչական գերէսկալացիան, որն այսօր արձանագրվում է ողջ աշխարհում՝ Երևանում ծավալվող իրադարձությունների շուրջ, պայմանավորված է արտաքին գործոնով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված բարդ կացությամբ։ Նման պայմաններում կողմերից յուրաքանչյուրը երևանյան իրադարձությունների մեջ փնտրում է միայն ու միայն այն սպառնալիքները կամ ակնկալիքները, որոնք կապ չունեն բողոքի ցույցեր կազմակերպող երիտասարդների ցանկությունների ու նաև հնարավորությունների հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3614 դիտում
17:53 10-06-2015
Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությանը` բամփեցի՞ն Գագիկ Ծառուկյանին, թե ոչ` պատասխանեց վարչապետը
6130 դիտում
23:56 24-04-2014
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի օպերատիվ էին աշխատում, քան որոշ … (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»