Հազիվ էլ նման դրական լուրին այսպիսի հեգնական, ստոր արձագանքներ անեն. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է առաջին դասարանցիներին նվերներ տալու վերաբերյալ իշխող կուսակցության հեգնական արտահայտություններին։
Պարոն Ալեքսանյան, երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը իր 60-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին որոշել է նվիրել դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
«Տաշիր» բարեգործականը տասնյակ տարիների ընթացքում մի քանի տասնյակ կրթական ծրագրեր է իրականացրել: Այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, հազարավոր ուսանողների տրամադրվել են կրթաթոշակներ: Ինչ վերաբերում է դպրոցական պայուսակներ նվիրելուն, սա 30 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ է, Կարապետյանները անցած 30 տարիների ընթացքում դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ են նվիրել ավելի քան 70.000 առաջին դասարանցու: Նույնիսկ նվեր ստացող առաջին դասարանցիների ծնողներից շատերը ժամանակին Կարապետյաններից այդպիսի նվերներ են ստացել, նման դեպքեր էլ ունենք:
Այս լուրին արձագանքել են նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները հեգնական արտահայտություններով:
Կարճ կասեմ. հազիվ էլ նման դրական, բարի լուրին այսպիսի հեգնական, ստոր արձագանքներ անեն ցույց տալով իրենց դեմքը և մակարդակը: Ուզում եմ ասել, որ այդ անձանցից ավելին չենք էլ սպասում: Նման արձագանքը ավելի է ոգևորում մեր թիմին, մեր պատասխանը նման անձանց լինել է մեր ձևով նոր ծրագրերի տեսքով:
Մի փոքր սպասեք: