211652_close_icon
views-count760 դիտում article-date 16:49 24-06-2015

Լոնդոնում ներկայացվել է ռուս պատմաբանների` Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի նամակագրությունների վերաբերյալ գիրքը

Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Խորհրդային միության դեմ ֆաշիստական Գերմանիայի սկսած պատերազմի օրվա տարելիցի կապակցությամբ Լոնդոնում ներկայացվել է ռուս պատմաբանների «Ստալինի նամակագրությունը Ռուզվելտի և Չերչիլի հետ Հայրենական մեծ պատերազմի տարիներին» երկհատոր գիրքը։ «Հրատարակությունն առաջին անգամ հրապարակում է փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այն ամենի վրա, ինչ կանգնած էր հակահիտլերյան «մեծ եռյակի» կոալիցիայի առաջնորդների խորհրդի հետևում, թե որո՞նք են եղել նրանց իրական դրդապատճառները և վարքի տրամաբանությունը, ի՞նչն է հատկապես կարևոր ժամանակակից օրերում, երբ պատերազմը շատերի համար դառնում է հեռավոր, աբստրակտ սյուժե», - պատմել է հրատարակության հեղինակներից պրոֆեսոր Վլադիմիր Պեչատնովը։

Նմանատիպ նյութեր