28198 դիտում
23:14 22-06-2015
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է. Ուղիղ միացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ոստիկան, նստի» վանկարկումներից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կքանստեց ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների կողքին:
Այս քայլը նստացուցարարները ընդունեցին ծափահարություններով: Թեև Օսիպյանը շարունակում էր պնդել, որ ազատեն Բաղրամյան պողոտան և ընդունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը:
Ի դեպ, նշենք, որ և այսօր, և ավելի վաղ Վալերի Օսիպյանը հարցազրույցներում հայտնել է, որ ոստիկանությունը ևս դժգոհ է այս թանկացումներից: Սակայն նա հավաքը որակում է անօրինական, թեև խաղաղ: Բաղրամյան պողոտայում շարունակում են մնալ հոգևորականները՝ մասնավորապես Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որոնք այստեղ են, իրենց պնդմամբ, բախումը կանխարգելելու նպատակով:
Իրադարձությունների հետագա զարգացումը՝ [url=https://www.youtube.com/watch?v=fztcPjL1TDs]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»