Աֆղանստանի խորհրդարանի շենքը հարձակման է ենթարկվել. 21 վիրավոր
                        Աֆղանստանի խորհրդարանի շենքը հարձակման է ենթարկվել. կա առնվազն 21 տուժած: Պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: 
Մահապարտ ահաբեկիչը շենքի մուտքի մոտ իրեն պայթեցրել է, այնուհետև բախում է տեղի ունեցել զինյալների և անվտանգության ուժերի աշխատակիցների միջև: Ներքին գործերի նախարարության տվյալներով, ոչնչացվել է 6 զինյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

