Էրդողանի ղեկավարած կուսակցության շենքը ենթարկվել է զինված հարձակման
Այս գիշեր զինված հարձակում է իրականացվել Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում գտնվող իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա:
Տեղեկությունների համաձայն, անհայտ անձինք շենքի վրա նետել են շշեր, որոնք լցված են եղել դյուրավառ հեղուկով, ինչի արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցում հաղթեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը: Ընտրություններից հետո երկրում բողոքի մեծ ցույցեր սկսվեցին, իսկ ընդդիմությունը պահանջեց ընտրաձայների վերահաշվարկ կատարել: