Զգեստներ` պատրաստված զուգարանի թղթից. ֆոտոշարք
Նյու-Յորքում արդեն 11-րդ անգամ տեղի է ունենում զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների մրցույթ: Ըստ զգեստների հեղինակների՝ դրանք շատ հեշտ է պատրաստել. անհրաժեշտ է մկրատ, թուղթ, սոսինձ և մի քիչ երևակայություն:
Արտաքինից զգեստները չեն տարբերվում կտորից կարվածներից, բայց ունեն առավելություն. եթե ամերիկուհին իր հարսանյաց զգեստի համար ծախսում է միջինը 1200 դոլար, ապա այս զգեստները ընդամենը 50 դոլար արժեն: