Ռուսաստանը Ղրիմի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները համարել է քաղաքական շանտաժ
Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է և դա անհնար է փոփոխել տնտեսական ու քաղաքական շանտաժի միջոցով, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Եվրամիության կողմից Ղրիմի և Սևաստոպոլի դեմ կիրառվող պատժամիջոցները 1 տարով երկարաձգելու որոշմանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժամանակն է, որպեսզի դա ընդունվի որպես իրականություն, որը հնարավոր չէ փոխել տնտեսական և քաղաքական շանտաժի միջոցով:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային մարտավարությունը բացառապես անհեռանկարային է և սխալ է ակնկալել, որ այն մեզ կստիպի զոհել մեր ազգային շահերը և սկզբունքային դիրքորոշումները հատկապես առանցքային հարցերում»: