211652_close_icon
views-count2951 դիտում article-date 21:39 28-11-2017

Սիրիայում ամերիկյան բանակի 1720 զինծառայող կա, Իրաքում՝ 8.992, Աֆղանստանում՝ 15.282

Երկուշաբթի հրապարակվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին կից գործող անձնակազմի թվաքանակի հաշվառման կենտրոնի եռամսյակային զեկույցը, որտեղ ներկայացված են 2017թ սեպտեմբերի տվյալները: Այդ մասին հայտնում է [url=http://abcnews.go.com/International/thousands-us-military-service-members-iraq-syria-believed/story?id=51411555]ABC News[/url]-ը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այժմ Սիրիայի տարածքում տեղակայված է 1.720 ամերիկացի զինծառայող, նախկինում [url=https://www.defense.gov/News/Article/Article/1381340/attack-in-egypt-highlights-need-for-us-involvement-in-region-official-says/]հաղորդվում էր[/url] 500 զինվորականի մասին: Իրաքում, հրապարակված տվյալների համաձայն, տեղակայված է 8.992 ամերիկացի զինծառայող, ինչը գրեթե 3,5 հազարով ավելի շատ է, քան ավելի վաղ հայտարարում էր Պենտագոնը՝ 5.262: Աֆղանստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ եղել է 15.282 ամերիկացի զինծառայող, ինչպես նաև ռազմական գերատեսչության 1.202 քաղաքացիական աշխատակից: Համաձայն դեռ երկու շաբաթ առաջ նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների՝ երկրում տեղակայված է 14 հազար զինծառայող: Նրանց թիվն աճել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր օգոստոսի վերջին այդ երկիր ուղարկել լրացուցիչ 3,9 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր