211652_close_icon
views-count40807 դիտում article-date 15:15 20-06-2015

Հրշեջ-փրկարարները Երևանյան լճից դուրս բերեցին ջրահեղձ եղած տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատի աշխատակիցները Երևանյան լճից դուրս բերեցին 50-55 տարեկան տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները դին հանձնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որտեղ աշխատանքները ղեկավարում է Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Այս պահին ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: Հաշվի առնելով դեպքը՝ ժամանել են նաև Շենգավիթի դատախազության աշխատակիցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը: Ափին հայտնաբերվել են կոշիկներ, գուլպաներ և թաշկինակ, և չի բացառվում, որ դրանք լինեն ջրահեղձ եղած քաղաքացունը: Ժամանել է նաև դատական բժիշկը: Դեպքի վայր են ժամանել նաև Փրկարար ծառայության պետի տեղակալ Արման Ցոլակյանը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհանես Խանգելդյանը: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր