211652_close_icon
views-count21065 դիտում article-date 13:06 31-08-2014

Ողբերգական դեպք՝ Երևանում. փրկարարները Երևանյան լճից դուրս բերեցին տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:30-ի սահմաններում 1-03 Շտապ օգնության թիվ 61 դիսպետչերական կետից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 17 փրկարարական ջոկատի և թիվ 2 հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել 58-ամյա Վարդգես Մկրտչյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա իր ընկերոջ հետ լողալիս է եղել, երբ տեղի է ունեցել այդ դժբախտ պատահարը, ընկերոջը կարողացել են փրկել, իսկ նրան՝ ոչ: Արդեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում Շտապ օգնության բժիշկներն օգնություն ցուցաբերեցին փրկված քաղաքացուն, ում տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրում օպերատիվորեն աշխատում էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով դեպքի վայր է ժամանում նաև դատաբժիշկը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր