Խոզերը շներից եւ կապիկներից խելացի են. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ խոզերը շներից եւ կապիկներից էլ խելացի են: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք ավելի լավ են կարողանում կողմնորոշվել տարածության մեջ, ՙգուշակել՚ սիմվոլներ եւ հիշել տեղեկատվությունը:
Գիտնականներին զարմացրել է այն փաստը, որ խոզերը տարբերում են նաեւ գույները եւ առարկաների ձեւը: Գիտափորձի ժամանակ նրանք առարկաները տեղադրել են համապատասխան գույնի անցքերի մեջ: Մասնագետների խոսքով՝ դա խոսում է կենդանու բարձր ինտելեկտի մասին: