Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ կարելի է սպասել․ Առուշ Առուշանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
news.am-ը գրում է. Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ։
Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետերի ձերբակալությունների շարունակությունն է, Առուշանյանը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ կարելի է սպասել»։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։