Քըրք Քրքորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Լոս-Անջելեսում
Քըրք Քրքորյանի կտակի համաձայն, հուղարկավորությունը տեղի կունենա Լոս-Անջելեսում` ընտանիքի և հարազատների նեղ միջավայրում: Այս մասին Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն ընտանիքի անդամները և մոտ հարազատները: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը մարդաշատ չլինի»,- նշել է Սասունյանը: