211652_close_icon

Ինդոնեզիայում ժայթքում է Սինաբունգ հրաբուխը. տեսանյութ

views-count2699 դիտում article-date 22:11 19-06-2015
Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքման հետեւանքով տարհանվում է բնակչությունը: Հրաբխից 7 կմ տարածության վրա գտնվող 6 գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են: Հրաբխի խառնարանից պարբերաբար արտանետվում է 2,5 կմ բարձրությամբ մոխրաշերտ: Հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր աստիճան: Սինաբունգ հրաբուխը ժայթքել է նաեւ 2010, 2013 եւ 2014 թվականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր