211652_close_icon
views-count10009 դիտում article-date 20:11 18-06-2015

Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերման ենթարկված Դիաննան սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին եւ ճանկռոտել նրանցից մեկին

37-ամյա Դիաննան Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո բաժնի շենքի 1-ին հարկի միջանցքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` շուրջ 15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին` խաթարելով բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքը: Բացի այդ, Դ. Մելքոնյանը Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 15 շենքի դիմաց դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է հասարակական կարգի պահպանությունը հսկող անձին դիմադրություն ցույց տալով, այն է` Դ.Մելքոնյանը նշված փողոցում անհասցե խուլիգանական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում վերջինիս է մոտեցել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Վահե Չոբանյանը և բռնելով Դ.Մելքոնյանի ձեռքը` փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա ճանկռել է Վ.Չոբանյանի աջ դաստակը` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս և դիմել է փախուստի: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր