2876 դիտում
16:48 21-11-2014
Բերման ենթարկված 25-ամյա աղջիկները ոստիկանական բաժանմունքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել
25-ամյա Անահիտ Սարդարյանին եւ Լիլիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտ ոստիկանների կողմից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասեցում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելուց հետո նույն բաժին առաջին հարկի միջացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դերսևորելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիականության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել ու սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ խաթարելով նրանց ոստիկանների աշխատանքը:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»