ՖԻՖԱ-ի շուրջ ծագած սկանդալի գործով հետաքննություն է սկսել շվեյցարական «Julius Baer» բանկը
Շվեյցարական «Julius Baer» բանկը սկսել ներքին հետաքննություն` կապված ՖԻՖԱ-ի շուրջ ծագած սկանդալի հետ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բանկի ներկայացուցիչը` հրաժարվելով ճշգրտել, թե երբ է սկսվել հետաքննությունը և թե կոնկրետ ում հետ է համագործակցում բանկը: