ՀԾԿՀ–ն հաստատեց էլեկտրաէներգիայի թանկացումը 6.93 դրամով. նոր սակագինը կգործի օգոստոսի 1-ից
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր` հունիսի 17–ին, հաստատեց էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը` էլեկտրաէներգիան թանկացնելով 6.93 դրամով։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունիսի 17-ի Հանձնաժողովի նիստում միաձայն քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշման օգտին:
Նշենք, որ նոր սակագինը կգործի օգոստոսի 1-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ակտիվիստները ՀԾԿՀ-ի շենքի մոտ պահանջում էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։
Ակտիվիստները փորձել էին նաև ներխուժել ՀԾԿՀ-ի շենք, ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի էր ունեցել հրմշտոց, ոստիկանները` պատ կազմած, ակտիվիստներին թույլ չէին տվել բարձրանալ վերև։