ԵԱՀԿ-ն մտադիր է Բելառուսի նախագահական ընտրություններին դիտորդների մեծաթիվ պատվիրակություն ուղարկել
                        ԵԱՀԿ-ն պատրաստվում է 2015 թվականի աշնանը Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին մեծ թվով դիտորդների ուղարկել Բելառուս: Այդ մասին հայտնել է Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների կազմակերպության բյուրոյի ղեկավար Գերոգ Լինքը՝ Մինսկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ աշխարհը մեծ հետաքրքրություն ունի Բելառուսի նկատմամբ: Նա նշել է, որ հունիսի 16-ին նշված թեմայով կանցկացվի հանդիպում՝ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ: 
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիզորություններն ավարտվում են 2016 թվականի հունվարի 21-ին: Ընտրությունների վերջնական օրը կհայտարարի խորհրդարանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

