211652_close_icon

Մայրաքաղաքի փողոցներում և բակերում իրականացվում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ

views-count1372 դիտում article-date 19:00 10-03-2017
«Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների և բակերի սանմաքրման լայնածավալ աշխատանքները: Պատասխանատուների հավաստմամբ` ցրտաշունչ ձմռան հետևանքները, այդ թվում նաև փողոցներում և բակերում նախորդ տարիների համեմատ շաղ տրված մի քանի անգամ ավելի աղի ու ավազի խառնուրդը, ավելի մեծ ծավալներով աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն են առաջացրել: Ամենօրյա ժամանակացույցով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում կկազմակերպվեն նաև տեղային շաբաթօրյակներ՝ ձմռան հետևանքները վերացնելու և մայրաքաղաքի արտաքին պատշաճ տեսքն օր առաջ վերականգնելու համար:

Նմանատիպ նյութեր