Քնած վարորդի մեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց. տեսանյութ
Ռուսաստանի մայրուղիներից մեկով ընթացող ավտոմեքենայի վարորդը քնել էր ղեկին, իսկ մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վարորդը աղմուկից արթնացել էր և դուրս բերել մեքենան ճանապարհ:
Մեքենայում գտնվող մի քանի ուղևորները նույնպես քնած էին եղել: Բարեբախտաբար, այդ պահին ավտոճանապարհին մեքենա չէր եղել:
Ներկայացնում ենք մեքենայի մեջ տեղադրված հատուկ տեսախցիի արձանագրությունը: