3353 դիտում
23:58 14-06-2015
Սալմա Հայեքը կիսվել է իր տարիքի համար նախանձելի բարեկազմությունը պահպանելու գաղտնիքներով
Ինչպես տեղեկացնում է «showbiz-news.ru»-ն, մոլորակի ամենագայթակղիչ ու սեքսուալ կանանցից մեկը համարվող հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը կիսվել է իր տարիքի համար նախանձելի բարեկազմությունը պահպանելու գաղտնիքներով:
Ամերիկյան «People» ամսագրի հետ զրույցում մեքսիկական ծագումով 48- ամյա Հայեքը խոստովանել է, որ այնքան լարված աշխատանքային գրաֆիկ ունի, որ չի հասցնում մարզասրահ այցելել ու կատարելագործել սեփական մարմինը:
Հայեքը պատմել է, որ փոխարենը յոգայի հատուկ տեխնիկայով օրվա ցանկացած պահի կարողանում է մարզել մկանները` առանց ֆիզիկական ուժ կիրառելու:
«Լոնդոնաբնակ մի կին սովորեցրել է ինձ մարմինս միշտ լավ վիճակում պահելու գաղտնիքը, որը չի պահանջում մարմնամարզությամբ զբաղվել: Ես պարզապես կարողանում եմ օրվա ցանկացած պահի, օրինակ՝ ատամներս մաքրելու ժամանակ ակտիվացնել մկաններս: Ես պարզապես թուլանում եմ ու կենտրոնանում այն հատվածների վրա, որոնք շտկվելու կարիք ունեն»,-ասել է Հայեքը։
Նմանատիպ նյութեր
8128 դիտում
18:20 14-12-2017
Սալմա Հայեքը ցնցող հայտարարություն է արել Վայնշտեյնի մասին
1907 դիտում
20:54 05-02-2014
Սիրիական լավագույն խորտիկները`պատրաստված ընտանեկան խոհանոցի ուրույն գաղտնիքներով. տեսանյութ
Այս բաժնից
1519 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1774 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը