Սալմա Հայեքը ցնցող հայտարարություն է արել Վայնշտեյնի մասին
Դերասանուհի Սալմա Հայեքը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին անվանել է «ագրեսիվ հրեշ», նշելով, որ նա սեռական ոտնձգություններ է արել և սպառնացել, եթե հրաժարվի: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42349525]BBC[/url]-ն:
Հայեքը «Նյու Յորք թայմս»-ի «Կարծիքներ» սյունակում գրել է, որ Վայնշտեյնն ասել է. «Ես կսպանեմ քեզ, և չկասկածես, որ կարող եմ»:
Հայեքը պարզաբանել է, որ երկար տարիներ լռել է, կարծելով, թե իր խոստովանությունը ոչինչ չի փոխի, և իր ձայնն այնքան էլ կարևոր չէ:
«Մենք վերջապես գիտակցում ենք այն չարիքը, որն ընդունված էր մեր հասարակությունում և որը նվաստացնում ու վիրավորում էր ինձ նման միլիոնավոր աղջիկների, քանի որ յուրաքանչյուր կնոջ մեջ աղջիկ կա»,- ասել է Հայեքը:
Հայեքը թվարկել Վայնշտեյնի արած սեռական բնույթի առաջարկները «Ֆրիդա» ֆիլմի նկարահանման ժամանակ, ինչպես նաև նշել, որ այդ առաջարկները մերժել է:
Վայնշտեյնն ու նրա ներկայացուցիչ Հոլի Բեյրդը հերքում են Հայեքի մեղադրանքները, դրանք որակելով ոչ ճշգրիտ: