Ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկված ավտոբուսի վարորդը, հնարավոր է, հարբած է եղել. contact.az
Ադրբեջանական contact.az-ի փոխանցմամբ՝ Բաքվի մարզական ավանում 3 ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկելու փաստով հետաքննությունը շարունակվում է: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է Եվրոխաղերի տնօրեն Սայմոն Քլեգգը:
Հիշեցնենք, որ սինքրոն լողի Ավստրիայի հավաքականի մարզուհիները ծանր վնասվածքներ էին ստացել: Նրանցից երկուսին անմիջապես օդանավով տեղափոխել էին Ավստրիա, երրրորդը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ավստրիա տեղափոխվածներից մեկն էլ արհեստական կոմայի մեջ է պահվում՝ ռիսկային բարդություններից խուսափելու նպատակով:
«Մենք հիմա հետաքննություն ենք անցկացնում, արդյունքներն անպայման կհրապարակվեն: Առայժմ միջադեպի պատճառները նշելը վաղ է»,-խուսափողական պատասխան է տվել Սայմոն Քլեգգը լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: