Հայաստանի պատվիրակությանը Բաքվի մարզադաշտում դիմավորել են սուլոցներով. տեսանյութ
Բաքվում տեղի ունեցավ Եվրոպայի առաջին խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում նաեւ Հայաստանի յոթ հոգանոց պատվիրակությունն է անցել մարզադաշտով:
Մեր պատվիրակությանը Բաքվի մարզադաշտի տրիբունաները դիմավորել են սուլոցներով:
Նշենք, որ հայկական պատվիրակության դրոշակակիրը եղել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
[b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։
Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետեւյալ օրերին եւ ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո
[/b]
Տեսանյութը` [url=http://www.armsport.am/hy]Armsport.am[/url]-ի