Ակտիվիստները փակել են Բաղրամյան պողոտան․ երթեւեկությունը կաթվածահար է եղել, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով
«Ոչ թալանին» նախաձեռնության, «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Ոտքի Հայաստան»-ի անդամների էլէկտրաէներգայի թալանի դեմ հավաք-երթը մեկնարկել է։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Մաշտոցի պողոտայից անսպասելի ակտիվիստների մի մասը շտապեց դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փորձում էին հետ պահել, բայց չհաջողվեց։ Նրանց մի մասը ցանկանում է նստացույց սկսել։ Սակայն դեռ վերջնական որոշման չեն հանգել։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հիշեցնում է, որ նրանց երթը արտոնված չէ եւ սահմանափակվում են մարդկանց ազատ շարժվելու իրավունքը և զգուշացնում, որ ոստիկանության նախազգուշացումին չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության։
Ակտիվիստները ազգային ազատագրական երգեր են երգում, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով:
Տեղում է նաեւ Երեւանի ոստիկանպետ Աշոտ Կարապետյանը:
Ակտիվիստները կոչ են անում ցույցից ֆեյսբուքում նկարներ տեղադրել, որ մարդիկ միանան իրենց, քանի որ իրենք ավելի քիչ են, քան ոստիկանները: