211652_close_icon
views-count11435 դիտում article-date 19:42 12-06-2015

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan Pathfinder-ն ու Nissan Teana-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի 61 DF 001 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 33 ՍՍ 337 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ըստ տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բախվել է մյուս Nissan-ին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր