887 դիտում
19:55 12-06-2015
Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը նշում է անվանակոչման 5-ամյակը
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցը նշում էր նաև կրթօջախի անվանակոչման 5-ամյակը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:
Կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին ու գործունեությունը, նշել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Նրանք նաև նշել են, որ առաջնորդվում են հենց Անդրանիկ Մարգարյանի պատգամներով, որոնք ուսուցանում են լինել հայրենասեր ու միշտ ապրել և գործել բարությամբ:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Անդրանիկ Մարգարյան կերպարը փարոս է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր հայ մարդ:
«Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, պարկեշտ, ազնիվ և գործի մարդ էր: Երեխայի հետ նա երեխա էր, մեծի հետ՝ մեծ, մանկավարժի հետ մանկավարժ էր, գյուղացու հետ՝ գյուղացի, քաղաքացու հետ էլ` քաղաքացի: Նա գիտեր հավիտենության ճանապարհը, գիտակցում էր, որ արարիչը ստեղծել է մեզ որպես հայ, և մենք պարտավոր ենք մեր հայրենիքում ապրել ու արարել որպես հայ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին առանձնակի կարևորել է այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը խորհուրդ է վերցնում Անդրանիկ Մարգարյանի պատգամներից ու կերպարից:
«Անդրանիկ Մարգարյան. պարտավորեցնող մի անուն, որ ցանկացած միջավայրում իսկապես պարտավորություն է առաջացնում, միևնույն ժամանակ հպարտության զգացում: Ես ուրախ եմ, որ մեր աշակերտների մեջ սերմանվում է այն գաղափարախոսությունը, թե ում անունն է կրում իրենց կրթօջախը, որքանով պետք է առավել պետականամետ, առավել հայրենասեր ու երկիր պաշտող լինեն: Այդ զգացողություններն այսօր նկատելի էին նաև բեմում, և ուզում եմ, որ սերնդեսերունդ ավելի ամրապնդվի Անդրանիկ Մարգարյան հասկացությունը»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Միջոցառման շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են նաև դպրոցի ձեռքբերումներն ու աշակերտների հաջողությունները՝ ընդգծելով, որ առանձնակի պարտավորեցնող է սովորել Մեծ Հայի անունը կրող դպրոցում:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
12:17 24-12-2015
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 65-ամյակը
Այս բաժնից
1051 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1087 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
811 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան