211652_close_icon

Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

views-count1224 դիտում article-date 12:13 12-06-2015
Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն, «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպում է միջոցառում: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառման շրջանակում վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է` խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը: Ծննդյան 64-ամյակին նվիրված երեկոյի շրջանակում ցուցադրվել է նաև Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող, Արթուր Գևորգյանի հեղինակած «Մարդը, ով մերն էր ու մեր կողքին» տեսաֆիլմը:

Նմանատիպ նյութեր